Հարկավոր է Ռուսաստանի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի

Հարկավոր է Ռուսաստանի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի


 

1lurer. Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրը պետք է մեծացնի անօդաչու թռչող սարքերի արտադրությունը: Նրա խոսքով՝ հարկավոր է Ռուսաստանի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել: Ուկրաինայի նախագահը նշել է, որ այժմ միջինում 300 սարք են արձակում:


 


«Ռուսներն ընտրել են ահաբեկչությունն ուժեղացնելու մարտավարություն։ Կիևում անդադար օդային տագնապներ են հնչում»,- մտահոգություն է հայտնել Զելենսկին։


 


Այնուհանդերձ, ըստ նախագահի՝ ուկրաինական հարվածներն էլ արդյունք են տալիս, օրինակ՝ Ռուսաստանում վառելիքի պակաս կա:


 


Զելենսկին նաև տեղեկացրել է, որ Վաշինգտոնից տեղեկություն են ստացել վերջերս ամերիկյան և ռուսական կողմերի շփումների մասին, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում:


 


«Շնորհակալ ենք Ռուսաստանի հետ շփումներում ճիշտ տոնայնության համար: Վաշինգտոնը բավականին իրատեսական ըմբռնում ունի, թե ուր է հարկավոր շարժվել»,- եզրափակել է Զելենսկին:


 


 




Կարդացել են
8 անգամ

Leave a Comment