Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Թբիլիսյան 14/2 հասցեի դիմաց «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում կայանված մեկ այլ «Toyota»-ի, գրում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Բախման հետևանքով էլ «Toyota»-ներից մեկը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։
Իսկ «Յաշիկը», ըստ դեպքի վայրում հավաքվածների, մի քանի «Յաշիկների» հետ մեկնում էին հարսանեկան արարողության։
