Հայաստանի կլիման իր ազդեցությունն ունի մեր մազերի վրա, որոնք սովորաբար լավ որակի են, բայց նաև ավելի դժվար ենթարկվող և ունեն խնամքի կարիք։ Ոմանք իրենց կոշտ մազերը միշտ փափկացնելու և հարթելու խնդիր ունեն, իսկ ոմանք էլ՝ բարակ մազին ծավալ փոխանցելու խնդիր․ այս հարցում մենք ունենք արդեն նոր օգնական, որը «Nasri care by Albert»-ն է։
Հիմնադիրը Ալբերտ Նասրին է, որը եկել է Հայաստան Սիրիայի Հալեպ քաղաքից։ Ավելի քան 10 տարի լինելով վարսահարդար, աշխատելով տարբեր տեսակի ու որակի մազերի հետ՝ հիմա որոշել է ներկայացնել արտադրանք, որը հաճախորդի մազերը կդարձնի առաջին հերթին առողջ և սնուցված, որից հետո արդեն՝ նաև խնամված։
Մազերի հետ կապված խնդիրները տարբեր են, բայց միշտ կան լուծումներ։ Նա ներկայացրել է ութ նոր արտադրանք, որոնք մազերը վերականգնելու, պաշտպանելու եւ փայլհաղորդելու համար են։ Մազի որակի 3 հիմնական թշնամիներն են ջերմությունը՝ ֆեն, արդուկ, քիմիան՝ ներկ, սպիրտային հիմքով նյութեր, սխալ հարդարում՝ սանրում, ամուր կապում, թաց մազերով քնել։
Այս բոլոր դեպքերի համար մազերը հարկավոր է մշտապես խնամել լավ որակի նյութերով, իսկ եթե դա չեք հասցնում անել սրահ հաճախելով՝ ապա այս նոր արտադրանքը կգա ձեզ օգնության։ Ութ արտադրանք, որից երկուսը՝ վերականգնող և սնուցող շամպուն, որոնց համապատասխան կոնդիցիոներներ կան։
Ներկայացված է նաև սնուցող դիմակ, ջերմապաշտպան սփրեյ՝ «13-ը մեկում», որը ոչ միայն վերականգնում է, այլև չի թողնում մազը վնասվի հարդարման ժամանակ։ Արտադրանքը ներկայացնում է նաև հատուկ սփրեյ, որը մազերը փափկացնում է և դարձնում հեշտ սանրվող։ Վնասված մազերի համար ընկերությունը ներկայացրել է հատուկ յուղ, որը կազմված է 13 բաղադրիչից։ Այս ամենի հետ նաև ներկայացվում է մազերի պարֆյում՝ հատուկ բույրերով, որոնք չունեն սպիրտային հիմք։
«Nasri care by Albert»-ն ունի առաքման շատ ճկուն համակարգ, դուք կարող եք գրել պաշտոնական էջին և ժամեր անց ունենալ ձեր ուզած արտադրանքը։