Կառավարությունում նոր փոփոխություններ․ ովքեր ազատվեցին, ովքեր նշանակվեցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Կառավարությունում մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել։

Առողջապահության նախարարությունում երկու փոխնախարար ազատվել է պաշտոնից, և նշանակվել են նոր փոխնախարարներ։ Պաշտոններից ազատվել են Լևոն Հակոբյանն ու Արմեն Գասպարյանը, իսկ նրանց փոխարեն ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ են նշանակվել Լենա Նանուշյանն ու Սամվել Խարազյանը։

Կադրային փոփոխություններին զուգահեռ՝ մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են։

Մասնավորապես, Նելլի Դավթյանը վերանշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում, Արմեն Ղազարյանը՝ ներքին գործերի նախարարի տեղակալի, Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի, իսկ Արամ Ղազարյանը՝ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։

Leave a Comment