Այս դատական նիստը կարևոր փորձություն է արդարադատության համակարգի համար

Այս դատական նիստը կարևոր փորձություն է արդարադատության համակարգի համար

29.08.2026 | 12:25


Սեպտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին, Մասիվի դատարանում կքննարկվի Գագիկ Ծառուկյանի կալանքի երկարաձգման հարցը։

Այս դատական նիստը կարևոր փորձություն է արդարադատության համակարգի համար։

Կալանքը չի կարող ծառայել որպես քաղաքական ճնշման կամ հաշվեհարդարի միջոց. անձի ազատության սահմանափակումը պետք է ունենա բացառապես իրավական և հիմնավոր պատճառներ։

Գագիկ Ծառուկյանի հետագա կալանքի համար չկան նման հիմնավորումներ։ Նրա ազատ արձակումը իրավունքի գերակայության պահանջ է։

Սեպտեմբերի 3-ին դատարանը պետք է առաջնորդվի ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ օրենքով և արդարադատության սկզբունքներով։

Ազատություն Գագիկ Ծառուկյանին:

Սուրեն Սուրենյանց

Մեկնաբանություններ

Leave a Comment