«Չինաստանը բազմիցս հստակ հասկացրել է, որ վճռականորեն դեմ է ապօրինի միակողմանի պատժամիջոցներին, որոնք որևէ կերպ ամրապնդված չեն միջազգային իրավունքով և հաստատված չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից», – հայտարարել է դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Իրանի հարցով ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակում չինական Kameng Trading լոգիստիկ ընկերության ներառումը։
«Տնտեսական պատերազմը և առավելագույն ճնշումը խնդրի լուծում չեն։ Ընդհակառակը, դրանք միայն ուժեղացնում են լարվածությունը և նպաստում սպառնալիքների տարածմանը, ինչը հանգեցնում է համաշխարհային տնտեսական ու ֆինանսական կարգի, ինչպես նաև այլ երկրների օրինական իրավունքների և շահերի խախտմանը», – նշել է դեսպանատան մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով՝ առաջնահերթ խնդիրն իրավիճակի ապաէսկալացմանը նպաստելն է և որքան հնարավոր է շուտ երկխոսությանն ու բանակցություններին վերադառնալը։
«Չինաստանը կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ իր իրավունքներն ու շահերը վճռականորեն պաշտպանելու համար», – ընդգծել է դիվանագետը։
Կարդացել են
1 անգամ