Սյունիքի մարզի Կապան համայնքում գտնվող Երիցվանք վանական համալիրի պեղումները հաստատել են, որ 10-11-րդ դարերում այն շրջապատվել է կրկնակի պարիսպներով և վերածվել ամրոցի, հայտնել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբն ավարտել է համալիրի Ս․ Ստեփանոս Նախավկա եկեղեցու պեղումների առաջին փուլը։ Պեղումների արդյունքներով նաև պարզվել է, որ 12-13-րդ դարերում Երիցվանքի հյուսիսային հատվածում կառուցվել է կրկնահարկ մատուռ-դամբարան։
Հնագետները շարունակում են հայտնաբերված նյութերի լաբորատոր ուսումնասիրությունները։ Միաժամանակ շարունակվում է մեծ եկեղեցու վերականգնման նախագծումը, իսկ փոքր եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում։
