ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է իրականացնել ձախակողմյան մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների, այդ թվում՝ միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնադրած «Բաց հասարակություն» հիմնադրամի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է իրականացնել ձախակողմյան մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների, այդ թվում՝ միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնադրած «Բաց հասարակություն» հիմնադրամի լայնամասշտաբ հարկային ստուգում:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախապատրաստում է ընդգրկուն աուդիտի ծրագիր, որի արդյունքներով այդ կազմակերպությունները կարող են զրկվել հարկային արտոնություններից և ենթարկվել խոշոր տուգանքների, հայտնում է New York Post թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Սորոսի հիմնադրամի հետ մեկտեղ ստուգումների թիրախում են հայտնվել նաև Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդն (CAIR) ու Southern Poverty Law Center իրավապաշտպան կառույցը:
Ըստ հրատարակության անանուն զրուցակցի՝ ԱՄՆ ֆիննախը վճռական է տրամադրված գործընթացն ավարտին հասցնելու հարցում և չի պատրաստվում նահանջել, իսկ հիշյալ կազմակերպությունների ու նրանց դոնորների համար «օրերը հաշվված են»:
2026 թվականի օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել պատասխանատվության ենթարկել Ջորջ Սորոսին և նրա որդուն՝ երկրում բողոքի ակցիաների ընթացքում անկարգություններին աջակցելու համար: Միացյալ Նահանգների ղեկավարը նաև չէր բացառել Սորոսի առնչությունը երկրի ծայրահեղ ձախ կազմակերպությունների ֆինանսավորմանը՝ կոչ անելով նրա դեմ քայլեր ձեռնարկել հանցավոր կազմակերպությունների մասին օրենքի (RICO Act) համաձայն: RICO օրենքով նախատեսվում են ֆինանսական պատժամիջոցներ և ազատազրկում՝ մինչև 20 տարի ժամկետով: