Երևանում կայացել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան. պատմության այս օրը (օգոստոս 29)



ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ– Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օր, Սլովակիա՝ Սլովակյան ազգային ապստամբության տարելիցի օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի ՆԳ-ի հատուկ նշանակության ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

886- վախճանվել է Բյուզանդիայի հայազգի կայսր Բարսեղ Ա-ն:

1827 – ռուս-պարսկական պատերազմի (1826—1828)  ժամանակ տեղի է ունեցել Օշականի (Աշտարակի) ճակատամարտը պարսկական գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի զորքի և գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև:

1897 – ծնվել է խորհրդային շրջանի հայ նկարիչ Լևոն Գենչը (Գենչղլյան):

1899 – ծնվել է բեմանկարիչ և քանդակագործ Ստեփան Թարյանը (Թարխարարյան):

1938 – ԽՍՀՄ-ում մտցվել է ԲՈՒՀ-երում հեռակա սովորելու օրենք:

1951 – ծնվել է դերասան Հարություն Մովսիսյանը:

1953- վախճանվել է դերասան և ռեժիսոր Տիգրան Շամիրխանյանը:

1965 – ծնվել է պետական գործիչ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ նախարար Կարինե  Մինասյանը։

1968 – Երևանում կայացել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան։

1990 – Երևանում սպանվել են  առաջին կամավորական ջոկատների կազմակերպիչներ, հետմահու Հայաստանի ազգային հերոսներ դարձած ազատամարտիկ Գեղազնիկ Միքայելյանը՝ Չաուշը, և Վիտյա Այվազյանը։

2002- ընդդիմադիր կուսակցությունների  գրեթե մեկ շաբաթ տևած բանակցությունները ավարտվել են, և ըստ ՀԺԿ-ի գրասենյակի հայտարարության 14 կուսակցությունների ղեկավար ներկայացուցիչները վերջնական համաձայնության են եկել:

2007- պաշտոնապես հաստատվել է խոզերի «աֆրիկյան ժանտախտի» առկայությունը Հայաստանում:

2018- Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը:

2019-«Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է իր պատգամավորական մանդատից:

2023- հարյուրավոր արցախցիներ հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին թույլ չտալու ադրբեջանական բեռների մուտքը շրջափակման մեջ գտնվող Արցախ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1541- օսմանյան զորքերը գրավել են հունգարական թագավորության մայրաքաղաք Բուդան:

1619 – ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Բատիստ Կոլբերը:

1632 – ծնվել է բրիտանացի մանկավարժ և փիլիսոփա Ջոն Լոկը:

1698 –Պետրոս Մեծը հրամայել է իր ենթականերին սափրել մորուքները և կրել եվրոպական զգեստ: 

1756 – Պրուսիայի թագավոր ֆրիդրիխ 2-րդը իր 60 հազարանոց բանակով ներխուժել է Սաքսոնիա սկիզբ դնելով 7-ամյա պատերազմին (1756—1763):

1758 –ԱՄՆ-ի Նյու- Ջերսի նահանգում ստեղծվել է առաջին հնդկացիական ռեզերվացիան:

1780 – ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը:

1799 – վախճանվել է Հռոմի պապ Պիոս 6-րդը: 

1831 – Մայքլ Ֆարադեյը բացահայտում է էլեկտրամագնիսական ինդուկցիայի երևույթը:

1862– ծնվել է բելգիացի ֆրանսալեզու գրող, բանաստեղծ, դրամատուրգ, փիլիսոփա և Նոբելյան մրցանակակիր Մորիս Մետերլինկը:

1883 –Օտտավայում Թոմաս Ախերնը ցուցադրել է առաջին էլեկտրական սղոցը:

1885 – գերմանացի ինժիներ Գոտլիբ Դայմլերը արտոնագրել է մոտոցիկլը:

1897– Բազելում տեղի է ունեցել առաջին սիոնական կոնգրեսը։

1904- վախճանվել է օսմանյան 33-րդ սուլթան Մուրադ 5-րդը:

1907- Քվեբեքում փլուզվել է կառուցվող կամուրջը, որի արդյունքում զոհվել է 75 աշխատող:

1929-գերմանական «Գրաֆ Ցեպելին» դիլիժաբլը ավարտել է իր առաջին շուրջերկրյա թռիչքը:

1941 – նացիստական Գերմանիան զավթել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինը:

1946 – ծնվել է ամերիկացի լեգենդար հեռացատկորդ Բոբ Բիմոնը:

1949– ԽՍՀՄ-ում Սեմիպալատինսկում փորձարկվել է առաջին խորհրդային ատոմային ռումբը` ՌԴՍ-1-ը։

1958 –ծնվել է  ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար Մայքլ Ջեքսոնը, որը  13 անգամ գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում» և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։

1966- վախճանվել է եգիպտացի աստվածաբան, փիլիսոփա և գրող Սայիդ Կութուբը:

1982– Գերմանիա Դարմշտադտ քաղաքի Ծանր իոնների ինստիտուտում հայտնաբերվել է պարբերական աղյուսակի 109-րդ քիմիական տարր Մայտներիումը։

1993-Ադրբեջանում տեղի ունեցած հանրաքվեում ընտրողները անվստահություն են հայտնել Աբուլֆազ էլչիբեյին, և նա պաշտոնապես հեռացվել է պաշտոնից։

1995-մահափորձ է իրականացվել էդուարդ Շևարդնաձեի նկատմամբ՝ խորհրդարանական ավտոկայանատեղի մոտակայքում պայթեցվել է նրա  «Նիվա», ավտոմեքենան, Շևարդնաձեն ստացել է թեթև վնասվածքներ։

2001- հայտնաբերվել է երկարակեցության գենը:

2004- տեղի է ունեցել 27-րդ  Ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը Աթենքում (Հունաստան):

2005– սկսվել է «Փախուստ բանտից» ամերիկյան հեռուստասերիալի առաջին ցուցադրությունը։

2012– Լոնդոնում սկսվել են  15-րդ Ամառային Պարաօլիմպիկ խաղերը:

2025 —վախճանվել է խորհրդային և ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոդիոն Շեդրինը:

Կ.Խաչիկյան

 


Leave a Comment