Փաշինյանը մտադիր է ՆԱՏՕ-ում ՀՀ նախկին ներկայացուցչին նշանակել ՌԴ-ում դեսպան․ ԶԼՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ՆԱՏՕ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանին նշանակել Ռուսաստանում ՀՀ նոր դեսպան, գրում է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ հայկական կողմը պատրաստվում է Մոսկվա ուղարկել Մկրտչյանի ագրեմանի հարցումը։

Մկրտչյանը 2004-2010 թվականներին զբաղեցրել է ՆԱՏՕ-ում Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը, իսկ 2018-2023 թվականներին՝ Լեհաստանում ՀՀ դեսպանը և իր կարիերայի զգալի մասն աշխատել է եվրոպական երկրներում, նշում է թերթը։

Թերթի տեղեկություններով՝ Մկրտչյանը նաև ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է։

Պարբերականի տվյալներով, Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել, սակայն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չի հրապարակվել։ Պարբերականի տեղեկություններով՝ Ռուսաստանն իր հերթին պատրաստվում է 2027 թվականի հունվարին նոր դեսպան ուղարկել Հայաստան։

Արսենյանը Ռուսաստանում ՀՀ դեսպան էր նշանակվել 2024 թվականի օգոստոսին։ Նույն տարվա հոկտեմբերին նա հայտարարել էր, որ Մոսկվա է մեկնել հայ-ռուսական հարաբերությունների բարելավմանը նպաստելու համար։

Leave a Comment