Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 29-ին – armeniatoday.am

Հայաստանի շրջանների մեծ մասում օգոստոսի 29-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Երևանում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին քամու արագությունը կարող է հասնել 18-23 մ/վ-ի։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +29…+31 աստիճանի։

Շիրակի մարզում ցերեկը կանխատեսվում է +18…+23 աստիճան։ Կոտայքի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կլինի +18…+22, նախալեռներում՝ +25…+28 աստիճան։

Գեղարքունիքի մարզում սպասվում է +17…+22 աստիճան։ Լոռու մարզում օդի ջերմաստիճանը կլինի +17…+22 աստիճան։ Տավուշի լեռնային շրջաններում կանխատեսվում է +18…+22, հովիտներում՝ +23…+27 աստիճան։

Արագածոտնի լեռնային շրջաններում սպասվում է +18…+22, նախալեռներում՝ +24…+29 աստիճան։ Արարատի նախալեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կկազմի +27…+30, հովտային հատվածներում՝ +28…+31 աստիճան։

Արմավիրի մարզում սպասվում է +28…+31 աստիճան։ Վայոց ձորի լեռնային շրջաններում կանխատեսվում է +17…+21, նախալեռներում՝ +28…+31 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կլինի +18…+21, նախալեռներում՝ +23…+27, հովիտներում՝ +30…+33 աստիճան։

Արցախում սպասվում է մասամբ ամպամած եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի մոտ +29 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment