Արմավիրի մարզում տեղի ունեցած վրաերթի հետևանքով զոհ կա, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Արշալույս բնակավայրի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Հմայակ Կ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։
Վարորդն ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։
Կայքը նաև հայտնել է, որ Երևանում ունեցած վրաերթի հետևանքով կա տուժած։ Կայքի տվյալներով՝ ժամը 01։00-ի սահմաններում․ Բաղրամյան պողոտայում Երևանի բնակիչ 35-ամյա Լևոն Մ․-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Արտավազդ Վ․-ին։
Վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
