Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա նշել է, որ Օմանը կիսում է Թեհրանի դիրքորոշումը՝ Հորմուզի նեղուցը…
Օմանը համաձայն է Հորմուզի նեղուցի կառավարման հարցում Իրանի դիրքորոշման հետ, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նա նշել է, որ Օմանը կիսում է Թեհրանի դիրքորոշումը՝ Հորմուզի նեղուցը Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի դրույթների հիման վրա կառավարելու անհրաժեշտության վերաբերյալ:
Փեզեշքիանը նշել է, որ նախորդ համաձայնագրերը խափանվել են այդ համաձայնագրի շրջանակային պայմանների չկատարման պատճառով:
Նախագահը ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է վերսկսել լիարժեք նավարկությունը Հորմուզի նեղուցում՝ համաձայն իր ազգային քաղաքականության, եթե Միացյալ Նահանգները կատարի իր պարտավորությունները: