Իրանում սոցիալական համախմբվածությանը վնաuող կամ պառակտnւմ առաջացնող ցանկացած հայտարարություն, հանրային քննարկում կամ գործողություն խստիվ արգելված է․ Մոջթաբա Խամենեի



Իրանում սոցիալական համախմբվածությանը վնասող, հոռետեսություն սերմանող կամ պառակտում առաջացնող ցանկացած հայտարարություն, հանրային քննարկում և գործողություն այժմ խստիվ արգելված է: Այս մասին ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի պաշտոնական ուղերձում։



«Ես կտրականապես հայտարարում եմ՝ արգելվում է սոցիալական համախմբվածությանը վնասող ամեն ինչ: Թուլությունները, թերությունները և առկա խնդիրները ցուցադրություն չեն պահանջում. դրանք պահանջում են պլանավորում և կոնկրետ գործողություններ դրանց լուծման համար»,-ընդգծել է գերագույն առաջնորդը:


Իր ուղերձում պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գործադիր իշխանությանը և անձամբ նախագահին՝ խիստ պատժամիջոցների, արտաքին ճնշման և ռազմական հակամարտությունից հետո վերակառուցման պայմաններում բնակչությանը հիմնական ապրանքներով և ծառայություններով ապահովելու ջանքերի համար:


Գերագույն առաջնորդը նշել է, որ ներկայիս դժվարին իրավիճակում պետական մարմինների և լրատվամիջոցների հիմնական խնդիրներից մեկը «իրանական ժողովրդի ուժն ու դիմադրողականությունն» օբյեկտիվորեն ցուցադրելն է, այլ ոչ թե արտաքինից պարտադրված «ենթադրյալ կրկնակի հակասությունները» վերարտադրելը:

«Թշնամուն հաճոյանալու համար թուլությունները պետք չէ վեր հանել։ Սխալների անկեղծ խոստովանությունը օգտակար է միայն այն դեպքում, երբ դրանք ուղղված են համաքաղաքացիներին, սակայն թշնամու առջև խնդիրները ընդգծելը խաթարում է ազգի ոգին և կասկածներ է սերմանում», – ասվում է ուղերձում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment