Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի

Օգոստոսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում, թիվ 43/5 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 35-ամյա Լևոն Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Արտավազդ Վ․-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment