Արման Ծառուկյանը 50 հազար դոլար է առաջարկել հայտնի սթրիմերին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ համարը զբաղեցնող հայ մարտիկ Արման Ծառուկյանը հայտնի սթրիմեր N3on-ին առաջարկել է դառնալ իր մարտավկան բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի դեմ մենամարտում…

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ համարը զբաղեցնող հայ մարտիկ Արման Ծառուկյանը հայտնի սթրիմեր N3on-ին առաջարկել է դառնալ իր մարտավկան բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի դեմ մենամարտում: Այս մասին գրում է Armsport.am-ը։

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայանալիք UFC 331 մրցաշարի շրջանակում կայանալիք այս դիմակայությանն անկյունից աջակցելու համար Ծառուկյանը բլոգերին 50 հազար դոլար է խոստացել, ինչին վերջինս տվել է իր համաձայնությունը։ 

«Միայն թե ասա Չիմաևին, որ ինձ չհարվածի, եղբա՛յր»,- սթրիմերի խոսքերն է մեջբերում Happy Punch-ը X սոցիալական ցանցում։

Leave a Comment