«Ինքնահայեցման թխպամած մտորումներում Սերժ Ռուշանյանը հիշեց իր գիտակրթական մարտական ուղին». Արեգ Սավգուլյան

«Ինքնահայեցման թխպամած մտորումներում Սերժ Ռուշանյանը հիշեց իր գիտակրթական մարտական ուղին». Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «29 ամյա դատավոր Սերժ Ռուշանյանը ուսանել է Ժան-Մուլեն Լիոն 3, Սորբոնի, Քեմբրիջի համալսարաններում՝ մասնագիտանալով Քրեական իրավունք և քրեագիտություն, Մարդու իրավունքների, Միջազգային հանրային իրավունք, Իրավունքի փիլիսոփայության իրավագիտական խուճուճ ոլորտներում։ (Նախանձելի և գովելի):
Եվ, բնականաբար, ինքնահայեցման թխպամած մտորումներում նա հիշեց իր գիտակրթական մարտական ուղին և որոշեց «Սողոմոն Իմաստունին» բնորոշ օլոմբա և խորախորհուրդ որոշում կայացնել, որից բազմամիլիոնանոց իրավահպատակները պետք է կրոնական մոլեռանդության ցնցումների տրվեին և նրա պատվին խնկարկումներ և հերոսապատումներ ձոնեին։
Մոնսինյոր Սերժ Ռուշանին դատական նիստը փակելուց առաջ դատական կարգադրիչների հետ միասին ձեռքները խաչած շրջվեցին դեպի արևմուտք և խոռով միաբերան կրկնեցին. «Հրաժարվում ենք սատանայից և նրա ամբողջ խաբեությունից, նրա պատրանքներից, խորհուրդներից, ընթացքից, նրա չար կամքից, չար հրեշտակներից, չար սպասավորներից, չար կամարարներից և նրա ամբողջ չար զորությունից հրաժարվելով հրաժարվում ենք»։
Տեսարանը զգայացունց էր և փշաքաղվելու աստիճանի խորհրդավոր, այդ ամենի հետո դատավորը ծոցախոռոչից դուրս բերեց մի մագաղաթի կտոր, որը վերնագրված էր «Խուսանավման կոնդակ ի փրկություն Պաշտոնս դատավորաց և հեռու շառից ու փորձանքից միմամիտ մեղավորաց» և գործն ուղարկեց Երևան՝ բարբաջելով որ ինքը հրաժարվում է բայց չի նահանջում, պահանջում է, բայց չի բարձարաձայնում, շնչում է արդարության ոգով, սակայն շղթայված է վերադասի ցուցումների սարդոստայնով, իսկ խիղճը կապարակնքված է ապագայի նկատմամբ անորոշ տեսլականով։
Հ.Գ. Դատավորներ դուք էլ եք հոգևորականների նման սև սքեմ հագնում թեև դա մանտիա է կոչվում գոնե «համազգեստի» նկատմամբ սոլիդարութուն դրսևորեք և կարճեք այս անիմաստ գործը, այլապես կհայտնվեք պատմության դատաստանի լուսանցքում»:

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան

Leave a Comment