Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։ Նրանք հանդիպման ժամանակ կքննարկեն Երևանի ԵՄ անդամակցության հարցը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցությունը. հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունից. ասել է Ուշակովը։