«Համակարգում դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ չեն կատարել քաղաքական պատվեր»․ Մանե Թանդիլյան

«Համակարգում դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ չեն կատարել քաղաքական պատվեր»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը։
Սա հուսադրող ազդակ է, որ այն պայմաններում, երբ դատաիրավական համակարգը պարբերաբար օգտագործվում է գործող իշխանության նպատակների համար, համակարգում դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ չեն իրենց խղճի և օրենքի հաշվին կատարել քաղաքական պատվեր։
Ես վստահ եմ, որ թեկուզ տարբեր պատրվակներով նման խայտառակ դատավարությունների մասնակիցը դառնալուց հրաժարվելը կդառնա օրինակելի պրակտիկա դատաիրավական համակարգի արժանավոր աշխատողների համար»:

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան

Leave a Comment