Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում առանձին հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Պուտինը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին Ղրղզստանում, որը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Ուշակովը նշել է, որ գագաթնաժողովի միջոցառումներից հետո պետության ղեկավարը կշարունակի երկկողմ հանդիպումներ ունենալ Բիշքեկում։
«Ես պլանավորում եմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշիշյանի հետ։ Մեր ղեկավարներն արդեն խոսել են Հայաստանում կայացած ընտրություններից հետո», — ասել է նախագահի օգնականը։
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցկացվել են հունիսի 7-ին։ Պուտինը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել հուլիսի 27-ին՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։