Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել. լրատվամիջոցներ • Tribune.am

Թբիլիսիում սպանվել է երկու օր առաջ Վրաստան ժամանած Ռուսաստանի քաղաքացի։ Կասկածյալը փախել է դեպքի վայրից, ուրբաթ օրը հաղորդել է վրացական TV Pirveli հեռուստաալիքը։

«Սպանությունը տեղի է ունեցել Բարաթաշվիլիի լեռնալանջին, որտեղ դատաբժշկական փորձագետները դեռևս աշխատում են դեպքի վայրում։ Մահացածը՝ 40 տարեկանից փոքր երիտասարդ, Ռուսաստանի քաղաքացի, Վրաստան է ժամանել երկու օր առաջ», — հաղորդել է հեռուստաալիքը՝ հավելելով, որ Ռուսաստանի քաղաքացին սպանվել է սուր զենքով։

Հեռուստաալիքը հղում է կատարում ականատեսների, որոնք պնդում են, որ տղամարդկանց միջև կոնֆլիկտը, հնարավոր է, սկսվել է Spar խանութում, և կասկածյալը փախել է դեպքի վայրից։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նախատեսում է պատասխանատվություն կանխամտածված սպանության համար։

Leave a Comment