Գարեգին Բ-ի ու 6 եպիսկոպոսի գործն ուղարկվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարան

Գարեգին Բ-ի ու 6 եպիսկոպոսի գործն ուղարկվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարան

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանի որոշմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսի գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան։

Դատավորն ասաց, որ ընդդատության խնդիր է տեսնում, և կարող է հետագայում կարգապահական պատասխանատվության ենթարկվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքաբացարկ էր հայտնել և հրաժարվել գործը քննելուց, որից հետո այն մակագրվել էր Ռուշանյանին։

Այսօրվա դատական նիստին Կաթողիկոսն ու 6 եպիսկոպոսը ներկա չէին։-

Գնահատեք հոդվածը

Leave a Comment