Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան կրկին ցորեն կուղարկվի

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան կրկին ցորեն կուղարկվի

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը։

«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բիլաջարի կայարանից դեպի Բյոյուք-Կյասիկ կայարանի ուղղությամբ ճանապարհ կընկնի 420 տոննա ընդհանուր քաշով ցորենով բեռնված վեց վագոն և 280 տոննա քաշով գարիով բեռնված չորս վագոն. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավելի վաղ Ադրբեջանի տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան էր ուղարկվել ավելի քան 54 հազար տոննա ցորեն, մոտ 9 հազար տոննա պարարտանյութ, 1 414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1 114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ։

Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք և մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 ու ԱԻ-95 տեսակի բենզին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment