
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում սկսվել է կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական նիստը։ Այսօրվա նիստին նրանք ներկա չեն:
Կարգալույծ արված՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանը միջնորդություն ներկայացրեց նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը մերժեց միջնորդությունը. նիստը կանցկացվի դռնբաց։