Հայաստանի 6,7% տնտեսական աճը չարժե գերագնահատել. Տնտեսագետ



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում առաջին կիսամյակում արձանագրված 6,7% տնտեսական աճը չարժե գերագնահատել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տնտեսագետ Աղասի Թավադյանը։

Նրա խոսքով՝ տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է արտաքին աղբյուրներով և ֆինանսական համակարգի ակտիվությամբ։

Միաժամանակ տնտեսագետը ուշադրություն է հրավիրել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսության ոլորտում արձանագրված լուրջ՝ 15,5% անկման վրա։

Թավադյանի գնահատմամբ՝ այս ցուցանիշը ավելի լուրջ ռիսկեր է ստեղծում տնտեսության համար։ Նա նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում անկումն ավելի է արագացել Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների նկատմամբ ռուսական սահմանափակումներից հետո։



Leave a Comment