Դավոյան Արփոն չի ուզում անգամ այդ մասին մտածել



Դավոյան Արփոն հայտարարել է, որ իր համար ամենացավալին եղել է այն, որ ընդդիմությունը Գրիգոր Զոհրապին  «ցիլոյով մարդ» է անվանել. Արփոն զայրացել է, քանի որ դրա տակ նա տեսել է  այլաբանություն, որը նրան դուր չի եկել:
 
Պարզ է, չէ՞, ինչու է Արփոն հերսոտել. վախենում է, որ ցիլոյով Նիկոլն էլ կարժանանա Զոհրապի ճակատագրին այն դեպքում, երբ իրենց ողջ թիմով հայ ժողովրդին թուրքական ժողովրդական հեքիաթներ են պատմում ու դրանցով մոլորեցնում: Արփոն հասկանում է, որ Զոհրապի ճակատագիրը սպառնում է ոչ միայն Նիկոլին, այլև ողջ թիմին, իսկ այդ թիմի մի մասնիկն էլ ինքն է, ուստի մտովի պատկերացնելով, թե ինչ կարող է լինել իր հետ՝ ահավոր կատաղում է՝ միաժամանակ, սակայն, չցանկանալով, որ հայ հանրությունը սթափվի ու պատմությունից դասեր քաղի, քանի որ այդ դեպքում, ինքն ու թիմակիցները կարող են հայտնվել ԱԱԾ մեկուսարանում՝ Նիլկոլի հետ միասին:
 
Եթե չհաջողվեց Արփոյին սովորական տնային տնտեսուհի  սարքել, Զոհրապի ճակատագրին արժանանալու է ամբողջ հայ ժողովուրդը, որի մի մասը, ցավոք, դեռ «ուտում է  Նիկոլի կուտը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment