
«Այս քրեական վարույթը Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինական լիազորությանը վերաբերող որոշման առիթով է, որին պետությունը չի կարող միջամտել»,- անդրադառնալով Գարեգին Բ-ի վերաբերյալ գործին՝ ասաց փաստաբան Արփինե Ֆանյանը։ «Ամենայն հայոց կաթողիկոսը կայացրել է իր հայրապետական տնօրինությանը վերաբերող որոշում, որը բացառապես իր լիազորության մեջ է, և պետությունը փորձում է միջամտել այդ որոշման կայացմանը՝ քրեաիրավական գործիքակազմի կիրառման սպառնալիքով»,- նշեց փաստաբանը՝ հավելելով․ «ՀՀ-ն չի հանդիպել նման դեպք, երբ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քննվի քրեական գործ։ Այս ամբողջ պրոցեսը լեգիտիմ չէ»։
Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ին մեղադրանք է առաջադրվել, որ նա խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը։