Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի ևս 700 տոննա հացահատիկ

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակը կտեղափոխվի։ ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 28-ին Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկի ուղղությամբ կմեկնեն ցորենով բեռնված 6 վագոն՝…

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակը կտեղափոխվի։

ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 28-ին Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկի ուղղությամբ կմեկնեն ցորենով բեռնված 6 վագոն՝ ընդհանուր 420 տոննա, ինչպես նաև գարիով բեռնված 4 վագոն՝ ընդհանուր 280 տոննա։

Այսպիսով, Հայաստան ուղարկվող հացահատիկի հերթական խմբաքանակը կկազմի ընդհանուր 700 տոննա։

Մինչ այժմ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է ավելի քան 54 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1 414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1 114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ։

Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք և մոտ 5 հազար տոննա AI-92 և AI-95 տեսակի բենզին։

Leave a Comment