«8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց

28 Օգոստոսի, 2026

Մոսկվայում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ, ակցիա է անցկացվում՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց հոգևոր առաջնորդների։

Նշենք, որ Հայաստանի քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ՝ այն բանից հետո, երբ նա որոշում էր կայացրել կարգալույծ հռչակել եպիսկոպոս Գևորգ Սարոյանին, որը Հայ Առաքելական Եկեղեցու և իշխանությունների միջև հակամարտության ընթացքում աջակցություն էր հայտնել իշխանություններին։

Այս պահին  Էջմիածնի դատարանում տեղի է ունենում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-ի գործով դատական նիստ անցկացնելու երկրորդ փորձը 29-ամյա դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ։ Վեհափառն ու եպիսկոպոսները ներկա չեն դատական նիստին:

Leave a Comment