Եվրոպա լիգա․ հայտնի են «Արարատ-Արմենիայի» մրցակիցները – armeniatoday.am

Կայացել է Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի վիճակահանությունը, որի արդյունքում հայտնի են դարձել «Արարատ-Արմենիայի» բոլոր մրցակիցները, տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

«Արարատ-Արմենիան» կմրցի ընդհանուր ութ թիմի հետ։ Տնային խաղերում կմրցի նիդերլանդական «ԱԶ Ալկմարի», չեխական «Սպարտա Պրահայի», սլովենական «Ցելյեի» և նիդերլանդական ՆԵԿ-ի հետ։

Արտագնա խաղերում Հայաստանի չեմպիոնի մրցակիցները կլինեն իտալական «Միլանը», ավստրիական «Զալցբուրգը», լեհական «Յագելոնիան» և պորտուգալական «Ունիան Տորենշեն»։

«Արարատ-Արմենիան» Հայաստանի պատմության մեջ առաջին ակումբն է, որն օգոստոսի 27-ին նվաճեց Եվրոպա լիգայի հիմնական փուլի ուղեգիր։ «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Երևանում հաղթել էր ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովային»։

Leave a Comment