
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է ԱՄՆ նախագահների իր վարկանշային աղյուսակը, որտեղ The Greatest («Մեծագույններ») դասակարգում ինքը միակն է։ Աղյուսակը Սպիտակ տան ղեկավարը հրապարակել է Truth Social-ում։
Մեկ աստիճան ցածր՝ Great («Մեծեր») խմբում, Թրամփը ներառել է Աբրահամ Լինքոլնին, Ջորջ Վաշինգթոնին, Ֆրանկլին Ռուզվելտին, Վուդրո Վիլսոնին, Թոմաս Ջեֆերսոնին և Էնդրյու Ջեքսոնին։
Ջո Բայդենը և Բարաք Օբաման հայտնվել են ամենացածր՝ Failures («Ձախողվածներ») խմբում։ Նրանց հետ այդ խմբում են հայտնվել նաև Յուլիսիս Գրանտը, Ուորեն Հարդինգը և Ջիմի Քարթերը։