Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի, երկրի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը վնասվածք ունի, Sport24-ին հայտնել է նրա նոր մարզիչ Իննա Գոնչարենկոն։
Գոնչարենկոյի խոսքով՝ Պետրոսյանի վնասվածքի հարցի վերջնական լուծումը հետաձգվել է։
«Այս հարցը հետագայում պետք է լուծվի, իսկ այժմ խնդրի լուծումը հետաձգվել է․ նա աշխատում է բուժական ֆիզկուլտուրայի մասնագետի հետ։ Ադելիան կատարում է բժիշկների խորհուրդ տված վարժությունների համալիրները, բայց, որքան հասկանում եմ, այս պահին ավելին անել հնարավոր չէ»,- նշել է Գոնչարենկոն։
Պետրոսյանը հուլիսին հայտնել էր մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին։ 19-ամյա Պետրոսյանը Ռուսաստանի եռակի չեմպիոն է և Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող։ Նա զբաղեցրել էր 6-րդ տեղը Միլանի Օլիմպիական խաղերում։
