Ծխախոտ արտադրող ընկերությունը պետությանը պատճառված ավելի քան 338 մլն դրամի վնաս է վերականգնել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ ՔԿ-ի տվյալներով՝ քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ…
Ծխախոտ արտադրող ընկերությունը պետությանը պատճառված ավելի քան 338 մլն դրամի վնաս է վերականգնել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՔԿ-ի տվյալներով՝ քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ ընկերության պատասխանատու անձինք 2023-2024 թվականներին Հայաստանում իրացրել են սպիտակ տուփերով և առանց որևէ մակնշման ծխախոտային արտադրանք։
Գործը քննվում է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ։
Նախաքննության ընթացքում ընկերությունը հարկային մարմին է ներկայացրել ճշգրտված հաշվարկներ, ինչի արդյունքում պետությանը պատճառված 338 մլն 525 հազար 74 դրամի վնասը ամբողջությամբ վերականգնվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։