Արտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար

Արտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար
armtimes.com  «Նախորդ ուսումնական տարի մեր դպրոցներում եղել է 424 հազար 939 սովորող: Սովորողների թվի դրական դինամիկա ունեցանք վերջին տարիներին: Այս տարի, կարծում ենք, էլի մոտավորապես նմանատիպ թվերի մասին պիտի խոսենք»:


 


Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:


 


Լրագրողի հարցին՝ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ են ժամանում ընտանիքներ ՌԴ-ից ու այլ տեղերից, աշակերտների թվի աճ կա՞ այս  առումով, նախարարը պատասխանել է, որ արտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է:


 


«Այս պահի դրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում մենք ունենք 5427 երեխայի ընդունելություն: Այս գործընթացը նույնպես առաջիկա օրերին կամփոփվի: Մենք նկատում ենք որոշակի ակտիվություն հատկապես Երևան քաղաքում, նաև որոշակի իրավիճակային որոշումներ ենք կայացրել, որպեսզի երեխաների կրթության իրավունքն ապահովենք:


 


Եթե տվյալ վարչական շրջանում ռուսերենով ուսուցման հնարավորությունները, լիցենզիոն տեղերը սպառված են, ապա երեխաներին ընդունելության հնարավորություն տալիս ենք, որովհետև այդ իմաստով նաև այլընտրանքները հասանելի չեն, մոտ չեն, որպեսզի դրանք առաջարկվեն:


 


Կարծում եմ, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում կկարողանանք ավելի հստակ ցուցանիշներով խոսել տենդենցների մասին»,- ասել է նախարարը՝ հաստատելով, որ ակտիվություն կա, և որ նախարարությունն ամեն օր բազմաթիվ դիմումներ է ստանում:


 


Ըստ Անդրեասյանի՝ դիմումները վերաբերում են ոչ միայն դպրոցներին: Մեր բազմաթիվ հայրենակիցներ քոլեջներում ու բուհերում կրթությունը շարունակելու հարցով են դիմում, ԿԳՄՍՆ-ն կարողանում է ապահովել նրանց կրթության շարունակականությունը:


 


Ինչ վերաբերում է նոր ուսումնական տարում կրթության համակարգում սովորողների թվին, ապա վերջնական պատկերը կլինի սեպտեմբերի առաջին օրերին, քանի որ կրթական հաստատությունները շարունակելու են մինչև սեպտեմբերի 5-ը դիմումներ ընդունել:




Կարդացել են
5 անգամ

Leave a Comment