«Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում»․ Փաշինյան

Հրաչյա Գասպարյանը իր մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել մշակութային կյանքում: Ասված է Փաշինյանի՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի մահվան մասին…

Հրաչյա Գասպարյանը իր մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել մշակութային կյանքում: Ասված է Փաշինյանի՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի մահվան մասին ցավակցական ուղերձում:

«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի մահվան մասին:

Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում։

Նա իր մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել ինչպես մշակութային կյանքում, այնպես էլ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում:

ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Հրաչյա Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև հայ թատերարվեստի բոլոր երկրպագուներին»,- ասված է վարչապետի ուղերձում։

Leave a Comment