««Ջնջել է» կենսագրության «լուսավոր» էջը»․ Դավիթ Գալստյան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

««Ջնջել է» կենսագրության «լուսավոր» էջը»․ Դավիթ Գալստյան

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկ Կոնջորյանը «ջնջել ա» կենսագրության «լուսավոր» էջը․
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանի կենսագրությունն ա ԱԺ կայքում։
․ Մի քանի տեղ նշվում ա, որ Կոնջորյանը եղել է «Ելք» խմբակցության փորձագետ / պատգամավոր, կուսակցությունը չի նշվում։
․ Ոչ մի բառ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում անդամակցության մասին։ Կուսակցության անունը ընդհանրապես չկա։
․ Այն դեպքում, որ Կոնջորյանը 2015թ․ եղել ա ԼՀԿ համահիմնադիրներից մեկը։
Հիմնադիր համագումարի ժամանակ ընտրվել ա խորհրդի անդամ․․․
․ 2016-ին ղեկավարել է ԼՀԿ Կոտայքի մարզային խորհուրդը, 2018-ին՝ Լիբերալ քաղաքականության դպրոցը․․․
․ Կարծես, ժամանակին եղել է նաև ՀԺԱՄ կուսակցության երիտասարդական միության ղեկավար։
N.B. Քաղաքական հարուստ փորձը պետք չի թաքցնել։
P.S. Ի դեպ, ՔՊ-ում առնվազն 2 այլ կուսակցության, իրենց պնդմամբ, համահիմնադիր կա (էն էլ «նախկիններից»)»:

Աղբյուրը`   Դավիթ Գալստյան

Leave a Comment