Մեկ ակնթարթում այսպես փոխվեց ամեն ինչ

Մեկ ակնթարթում այսպես փոխվեց ամեն ինչ

28.08.2026 | 14:16

Ինչ կարող է անել մեկ վայրկյանը

Վերևում՝ մինչև աղետը։

Ներքևում՝ վայրկյաննետ անց։

Սա Նեպալ–Չինաստան սահմանին գտնվող Ջիլունգի (Gyirong) անցակետն է՝ Տիբեթի ինքնավար շրջանում։

Օգոստոսի 26-ին Նեպալից եկած հեղեղը հասել է անցակետ՝ վնասելով ճանապարհները, շինություններն ու մեքենաները և խափանելով կապն ու էլեկտրամատակարարումը։

Աղետը տարածվել է նաև Նեպալի և Տիբեթի այլ շրջաններում․ սելավների ու հեղեղումների հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, իսկ ավելի քան 1300-ը համարվում են անհետ կորած։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Նախնական գնահատմամբ՝ աղետը կարող էր սկսվել Հիմալայներում սառցադաշտի փլուզումից։ Մասնագետները նաև զգուշացնում են տարածաշրջանի արագ տաքացման և սառցադաշտերի անկայունության աճող վտանգի մասին։

Այս լուսանկարը ցույց է տալիս ոչ միայն տարածքի փոփոխությունը, այլև այն, թե որքան խոցելի կարող է լինել մարդու ստեղծած աշխարհը։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Մեկնաբանություններ

Leave a Comment