ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ծովային շրջափակումը կփլուզի Իրանի տնտեսությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ծովային շրջափակումը կփլուզի Իրանի տնտեսությունը


ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակումը կշարունակի թուլացնել Իրանի տնտեսությունը։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա նշել է X հարթակում գրառման մեջ։«Շրջափակումը և «Տնտեսական վտարանդի» գործողությունը կջախջախեն Իրանի փլուզվող տնտեսությունը։ ԱՄՆ-ի ուղեկցությամբ վերջին 14 օրվա ընթացքում դուրս է բերել 130 միլիոն բարել նավթ։ Իրանի կողմից՝ 0», – նշել է նա։Իր հերթին, IRNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադին նշել է, որ 15 հարևան ունեցող, բաց ջրերին հասանելիություն ունեցող, Պարսից ծոցում և Օմանի ծովում ռազմավարական դիրք ունեցող և Արևելյան ու Արևմտյան Ասիայի հետ ամուր կապեր ունեցող երկիրը չի կարող հեշտությամբ մեկուսացվել։


Նրա խոսքով՝ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ անհրաժեշտ ապրանքների և էներգակիրների հոսքը շարունակվել է, և երկիրը խուսափել է կենսական ոլորտներում վակուումից կամ անկայունությունից՝ չնայած անվտանգության սպառնալիքներին և կրկնակի տնտեսական ճնշումներին։ ԱՄՆ-ն օգոստոսի 24-ին Իրանի դեմ մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ տնտեսական ճնշման արշավի ընթացքում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։ ԱՄՆ-ում նաև նախազգուշացրել են, որ կարող են երկրորդային պատժամիջոցներ սահմանել բոլոր երկրների նկատմամբ, որոնք կօգնեն Իրանին։


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment