Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրիասյան: Հյուր՝ հոգեբան, հոգեթերապևտ, կախվածությունների մասնագետ Մարիաննա Աբովյան։
Թեման՝ ի՞նչ է երազանքը, ինչո՞ւ ենք երազում և կարո՞ղ են արդյոք մեր երազանքները փոխել իրականությունը։ Երազանքի միջազգային օրվա առիթով այսօր կխոսենք երազանքների, նպատակների և դրանց իրականացման ճանապարհի մասին։ Կբացահայտենք հետաքրքիր փաստեր, իսկ ամենակարևորը՝ կփորձենք հասկանալ՝ ինչպե՞ս երազանքը վերածել նպատակի և քայլ առ քայլ մոտենալ դրա իրականացմանը։
Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։