Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում։ Մինչ այս Թադևոսյանը զբաղեցնում էր Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում։
Մինչ այս Թադևոսյանը զբաղեցնում էր Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։
«Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ծովինար Թադևոսյանին վերանշանակել Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։
Ծովինար Թադևոսյանը նախկինում եղել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ։