Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոններում վերանշանակվել են Հրաչյա Սարգսյանը, Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։ Մինչ վերանշանակումը երեքն էլ զբաղեցնում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոններում վերանշանակվել են Հրաչյա Սարգսյանը, Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։
Մինչ վերանշանակումը երեքն էլ զբաղեցնում էին պաշտպանության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։
Համապատասխան որոշումներում նշվում է, որ Հրաչյա Սարգսյանը, Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը վերանշանակվում են պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոններում՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխան դրույթների հիման վրա։