Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ արդարադատության նախարարի չորս տեղակալ վերանշանակվել է պաշտոնում։ Խոսքը Գևորգ Քոչարյանի, Աննա Կարապետյանի, Օկսաննա Աբրահամյանի և Տիգրան Դադունցի մասին է։ Մինչ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ արդարադատության նախարարի չորս տեղակալ վերանշանակվել է պաշտոնում։ Խոսքը Գևորգ Քոչարյանի, Աննա Կարապետյանի, Օկսաննա Աբրահամյանի և Տիգրան Դադունցի մասին է։
Մինչ այս նրանք զբաղեցնում էին արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարների պաշտոնները։
Վարչապետի որոշումներից մեկով Գևորգ Քոչարյանը վերանշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Գևորգ Քոչարյանին վերանշանակել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում»,- ասվում է որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ նույն պաշտոնում վերանշանակվել է Աննա Կարապետյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Աննա Կարապետյանին վերանշանակել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում»,- նշվում է որոշման մեջ։
Վարչապետի առանձին որոշմամբ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է նաև Օկսաննա Աբրահամյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Օկսաննա Աբրահամյանին վերանշանակել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում»,- ասվում է համապատասխան որոշման մեջ։
Արդարադատության նախարարի չորրորդ վերանշանակված տեղակալը Տիգրան Դադունցն է։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Տիգրան Դադունցին վերանշանակել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում»,- նշվում է վարչապետի որոշման մեջ։
Այսպիսով, վարչապետի առանձին որոշումներով Գևորգ Քոչարյանը, Աննա Կարապետյանը, Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցը ժամանակավոր պաշտոնակատարներից վերանշանակվել են արդարադատության նախարարի տեղակալների պաշտոններում։