
Հայաստանը փորձում է իր ապրանքների արտահանումը վերաուղղորդել դեպի Եվրոմիություն, սակայն մատակարարումների ծավալը շատ փոքր է, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Հայկական ապրանքների արտահանման հոսքը դեպի այլ շուկաներ, մասնավորապես՝ Արևմուտք, վերաուղղորդելու փորձ, անշուշտ, կա»,- ասել է նա։ «Եվրոմիությունում նույնպես գործում են սանիտարական և բուսասանիտարական պահանջներ, որոնք որոշ առումներով տարբերվում են մեր պահանջներից, իսկ Հայաստանից ԵՄ մատակարարումների ծավալը, չնայած լավատեսական հայտարարություններին, առայժմ շատ փոքր է»,- նշել է նա։