Նոր տեղեկություններ են հայտնվում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆի Մոսկվա կատարած այցի ընթացքում հանդիպումների մասին: «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով աղբյուրներին…
Նոր տեղեկություններ են հայտնվում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆի Մոսկվա կատարած այցի ընթացքում հանդիպումների մասին: «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով աղբյուրներին գրում է, որ Ջոն Ռեթքլիֆը հանդիպել է Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հետ:
ԿՀՎ-ն կապի ուղիներ է պահպանում ինչպես Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության, այնպես էլ Անվտանգության դաշնային ծառայության հետ, որը նույնպես իրավունք ունի հետախուզական գործունեություն ծավալել։ Բորտնիկովի հետ հանդիպումից առաջ Ջոն Ռեթքլիֆը բանակցություններ է վարել ուկրաինական կողմի հետ՝ հավաստիացնելով, որ ուսումնասիրելու է Մոսկվայի դիրքորոշումը, այլ ոչ թե զիջումների գնալու Կիևի շահերից ելնելով։ Նա նաև կոչ է արել Մոսկվային լուրջ բանակցություններ սկսել հակամարտության ավարտի շուրջ։
Նշենք` ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Ռեթքլիֆի դիվանագիտական առաքելությունը Ռուսաստանում այնքան գերգաղտնի է եղել, որ դրա մասին չեն իմացել անգամ Սպիտակ տան որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, գրում է «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ը։ Թերթի զրուցակիցների խոսքով՝ Ռեթքլիֆին Մոսկվա է ուղարկել անձամբ Դոնալդ Թրամփը։