Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել Վարշավայում կայացած Poland Open 2026 միջազգային մրցաշարում։
60 կգ քաշային կարգում Սուրեն Աղաջանյանը նվաճել է ոսկե մեդալ՝ 10։0 հաշվով հաղթելով գերմանացի Աբդուլմոհամմադ Պապիին։
Նույն քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել՝ հաղթելով ղրղզ Կուբանիչ Արինովին։
Ավելի վաղ Սամվել Գրիգորյանը (82 կգ) ոսկե մեդալ էր նվաճել, Գևորգ Թադևոսյանը՝ (87 կգ) արծաթե։
