Թրամփը Օնտարիո լիճը վերանվանել է «Ամերիկա լիճ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ» (Lake America) վերանվանելու մասին։ Փաստաթուղթը նա ստորագրել է Սպիտակ տանը՝ լրագրողների ներկայությամբ։ Թրամփի խոսքով՝ նոր…

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ» (Lake America) վերանվանելու մասին։ Փաստաթուղթը նա ստորագրել է Սպիտակ տանը՝ լրագրողների ներկայությամբ։

Թրամփի խոսքով՝ նոր անվանումն ուժի մեջ է մտնում անմիջապես։

Լրագրողներից մեկը հարցրել է ԱՄՆ նախագահին, թե այդ քայլով ինչ ուղերձ է ցանկանում հղել Կանադային։ «Ոչ մի»,– պատասխանել է Թրամփը։

Օնտարիոն Հյուսիսային Ամերիկայի հինգ Մեծ լճերից մեկն է և գտնվում է ԱՄՆ-ի ու Կանադայի սահմանին։ Այն Մեծ լճերից ամենաարևելյանն ու տարածքով ամենափոքրն է։ Լճի մակերեսը մոտ 19 հազար քառակուսի կիլոմետր է։

Leave a Comment