Օգոստոսի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։45-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Հարթավան-Շենավան գյուղերի խաչմերուկում բախվել են «Opel Astra» մակնիշի և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: