Լեհաստանը չի ցանկանում իր տարածքում միջուկային զենք տեղակայել։ Այս մասին լրագրողներին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին՝ Պենտագոնի փոխղեկավար Էլբրիջ Քոլբիի հետ…
Լեհաստանը չի ցանկանում իր տարածքում միջուկային զենք տեղակայել։ Այս մասին լրագրողներին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին՝ Պենտագոնի փոխղեկավար Էլբրիջ Քոլբիի հետ բանակցություններից հետո։
«Ո՛չ։ Ցանկանում եմ դա շատ հստակ և բաց ասել։ Լեհաստանը չի ցանկանում իր տարածքում միջուկային մարտագլխիկներ ունենալ»,– ասել է Զալևսկին։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Վարշավան ցանկանում է միջուկային զենքի հարցում ավելի մեծ ինքնուրույնության հասնել և Ֆրանսիայի հետ բանակցություններ է վարում միջուկային զսպման ծրագրի շուրջ։
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին, իր հերթին, հայտարարել էր, որ կողմ է երկրի՝ միջուկային նախագծին միանալուն։ Նրա խոսքով՝ Լեհաստանը պետք է շարժվի սեփական միջուկային ներուժի զարգացման ճանապարհով՝ պահպանելով միջազգային բոլոր նորմերը։