Աշխարհում մեկ տարում 287 նոր միլիարդատեր է հայտնվել․ նրանց ընդհանուր կարողությունը ռեկորդային է

2025 թվականի արդյունքներով աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի՝ 3795-ի։ Մեկ տարվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 287-ով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիին և «Altrata»…

2025 թվականի արդյունքներով աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի՝ 3795-ի։ Մեկ տարվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 287-ով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիին և «Altrata» վերլուծական ընկերության զեկույցին։

Միլիարդատերերի թիվը մեկ տարում աճել է 8,2%-ով։ Ըստ զեկույցի՝ սա վերջին հինգ տարվա ամենաբարձր աճն է։ Դրան նպաստել են ֆոնդային շուկաների աճը, դրամավարկային խթանները և արհեստական բանականության ոլորտում կատարված խոշոր ներդրումները։

Աճել է նաև աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը։ 2025 թվականին այն հասել է ռեկորդային 15,1 տրիլիոն դոլարի, ինչը 12,8%-ով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։

Վերջին 10 տարվա ընթացքում աշխարհում միլիարդատերերի թիվն աճել է գրեթե 60%-ով։

Leave a Comment