Բաքուն դատապարտել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղի ունեցած «սադրանքը»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպը և ռուսական կողմին կոչ արել համակողմանի հետաքննություն անցկացնել։ Ադրբեջանի…

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպը և ռուսական կողմին կոչ արել համակողմանի հետաքննություն անցկացնել։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 27-ի ցերեկը անհայտ անձինք դեսպանատան հյուրատան դիմաց «սադրիչ բնույթի պատկերներ» են տեղադրել։

Գերատեսչությունը չի բացառել, որ տեղի ունեցածը կարող էր նպատակ ունենալ արհեստականորեն լարվածություն ստեղծել ադրբեջանա-ռուսական հարաբերություններում։

 Բաքուն միջադեպը կապել է նաև ռուսական մի շարք լրատվամիջոցների կողմից Ադրբեջանի դեմ, իր ձևակերպմամբ, վերջին շրջանում իրականացվող կողմնակալ արշավի հետ։

Ադրբեջանական կողմը Ռուսաստանի համապատասխան կառույցներին կոչ է արել իրավական գնահատական տալ կատարվածին, համակողմանիորեն հետաքննել միջադեպը և միջոցներ ձեռնարկել նման դեպքերը հետագայում կանխելու համար։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ ակնկալում է՝ Ռուսաստանը լիարժեք կկատարի 1961 թվականի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները՝ ապահովելով դեսպանատան և նրա աշխատակիցների անվտանգությունը։

Leave a Comment